Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետը խոստանում է վերականգնել հասարակական կարգը


Անկարգություններ Լոնդոնում

Անկարգություններ Լոնդոնում

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնը այսօր հայտարարել է, որ իր կառավարությունը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի Բրիտանիայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո հասարակական կարգը վերականգնելու համար:

Կամերոնը այս մասին հայտարարել է կառավարության կազմած հակաճգնաժամային հանձնաժողովի հանդիպմանը, որը կազմավորվել է այն բանից հետո, երբ երեք օր շարունակվող անկարգությունների, թալանի եւ հրկիզումների ալիքը Լոնդոնից տարածվեց Բիրմինգհեմ, Բրիստոլ եւ Լիվեպուլ:

Բրիտանիայի վարչապետը այսօրվա հանդիպմանը հայտարարել է, որ Լոնդոնում ոստիկանությանն ուժերի թիվը այժմյան 6 հազարից հասցվելու է 16 հազարի:

Պաշտոնական տվյալներով, անցած երեք օրերին Լոնդոնում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը եւ պատկան մարմինները զանգվածային անկարգությունների համար մեղադրում են «հանցագործներին եւ խուլիգաններին»:

Երիտասարդ ցուցարարների եւ ոստիկանների բախումները սկսվել են շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսային Թոթենհեմ շրջանում, երբ մոտ 300 մարդ հավաքվել էր տեղի ոստիկանատան մոտ` պարզելու, թե ինչպես է ընթանում ոստիկանի կրակոցներից սպանված 29-ամյա Մարկ Դագանի մահվան պատճառների քննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG