Մատչելիության հղումներ

Ալիեւը մեկնեց Սոչի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր աշխատանքային այցով մեկնել է Սոչի, որտեղ կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Կրեմլի մամուլի ծառայությունը անցած շաբաթավերջին հայտնել էր, որ Ալիեւին Սոչի է հրավիրել Մեդվեդեւը:

Ակնկալվում է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպման օրակարգում գլխավորներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցը:

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ուղերձ էր հղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որին արդեն պատասխանել են թե' Սերժ Սարգսյանը եւ թե' Իլհամ Ալիեւը:

Մեդվեդեւի առաջարկների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանների բովանդակության վերաբերյալ ոչինչ չի հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG