Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը պաշտպանության նոր նախարար նշանակեց


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտպանության նոր նախարար է նշանակել Դավուդ Ռաջային, ով նախկինում ղեկավարում էր զինված ուժերի գլխավոր շտաբը:

Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` Ասադը այդ որոշումը կայացրել է այն քաղաքների բնակիչների հետ հանդիպելուց հետո, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացվում:

64-ամյա Ռաջան ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում կփոխարինի 72-ամյա Ալի Հաբիբին, ով, սիրիական SANA լրատվական գործակալության վկայությամբ, աշխատանքից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG