Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները` ռուս-վրացական պատերազմի հետեւանքներ մասին


Ռուսաստանյան զրահատեխնիկան մտնում է Հարավային Օսիա: 8-ը օգոստոսի, 2008 թ.
Ռուսաստանյան զրահատեխնիկան մտնում է Հարավային Օսիա: 8-ը օգոստոսի, 2008 թ.

Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն են հայտնում երեք տարի առաջ` 2008-ի օգոստոսի լույս 8-ի գիշերը սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմի եւ Հայաստանի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը ճիշտ չհամարեց ասել, թե ով սկսեց այդ պատերազմը եւ ով է կրում բազմաթիվ զոհերի պատասխանատվությունը` միաժանական ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր: Ուստի, Սահակյանի խոսքով, Հայաստանի համար լավ կլինի, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն:

Երեք տարի առաջ, հիշեցնենք, Գալուստ Սահակյանը Հարավային Օսիայում կատարվածը անվանել էր «ոտնձգություն խաղաղ բնակչության նկատմամբ» եւ «զանգվածային սպանդ»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը համոզմամբ` ռուս-վրացական սառեցված հարաբերությունները այսօր էլ շարունակում են իրենց բացասական ազդեցությունը ունենալ Հայաստանի վրա: Ու դա է նաեւ պատճառը, որ Հայաստանը չի կարողանում երկու երկրների հետ ազատ կերպով զարգացնել եւ խորացնել հարաբերությունները:

Կարապետյանի խոսքով, սակայն, որ Հայաստանի գործադրած խոհեմ քայլերի շնորհիվ, ռուս-վրացական պատերազմը բացասական ազդեցություն չունեցավ հայ-վրացական հարաբերությունների վրա. - «Հայաստանի իշխանությունը բավականին հավասարակշռված դիրքորոշում ունեցավ եւ որեւէ վատացում կամ անվստահության աճ մեր երկու թե' երկրների, թե' ժողովուրդների միջեւ տեղի չունեցավ»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա Կարապետյանի համոզմամբ` անգամ Ադրբեջանն է հասկանում, որ չի կարող կարճատեւ պատերազմի արդյունքում հաջողությունների հասնել:

«Դա է պատճառը, որ չեմ հավատում, որ նման սադրանքի կգա Ադրբեջանը: Ես հավատում եմ, որ այն ստորաբաժանումները բանակային, որ կան Ղարաբաղում, կկարողանան հետ մղել հակառակարդին նման սադրանքի դեպքում»,- եզրափակեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG