Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 100 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:

«Առաջնային գծում բացի AK տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաեւ «Սեւ նետ» եւ CBD տիպի դիպուկահարային հրացաններ եւ ПК ու ДШК տիպի գնդացիրներ», - հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժինը:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները եւ վստահորեն կրել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, վերջին ամիսներին գրեթե ամեն օր հաղորդագրություններ է տարածում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին` դրանցում մեղադրելով հայկական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG