Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը հակադարձում է Մեդվեդեւի հայտարարություններին


Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «ցինիկաբար արդարացնում է էթնիկ զտումները, ռազմական ագրեսիան, օկուպացիան, որը Ռուսաստանը իրականացրել է 2008 թվականին»:

Մեդվեդեւը ավելի վաղ հերքել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, թե Ռուսաստանը տեւական ժամանակ պատրաստվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին: «Սահակաշվիլին շատ է խոսում», - ասել էր Մեդվեդեւը` ավելացնելով, թե Վրաստանի նախագահը «հանցագործություն է կատարել Ռուսաստանի եւ ռուսների հանդեպ»:

«Վրաստանը ուզում է բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Մոսկվան հարգանքով կվերաբերվի Թբիլիսիին», - հայտարարել է Սահակաշվիլիի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG