Մատչելիության հղումներ

logo-print

Էռնեկյանը վաճառել է իր օդանավակայանների Free Shop խանութները


Արգենտինա - Էդուարդո Էռնեկյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Բուենոս Այրես, 6-ը ապրիլի, 2011թ.

Արգենտինա - Էդուարդո Էռնեկյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Բուենոս Այրես, 6-ը ապրիլի, 2011թ.

Արգենտինահայ մեծահարուստ գործարար Էդուարդո Էռնեկյանը վաճառել է Ուրուգվայում, Արգենտինայում, Էկվադորում, Մարտինիկայում եւ Հայաստանում իր ղեկավարած օդանավակայաններում գտնվող Free Shop բոլոր խանութները շվեյցարական Retail Dufry ընկերությանը, որը պատկանում է Advent հիմնադրամին:

Գործարքը գնահատվում է 957 միլիոն դոլար:

Ուրուգվայի El Pais օրաթերթը փորձել է Էռնեկյանի ներկայացուցիչներից պարզել Free Shop-երում աշխատողների հետագա ճակատագիրը, սակայն նրանք հրաժարվել են հայտարարարություններ անելուց:

Գործարքի վերաբերյալ հաղորդագրության համաձայն` վաճառված բոլոր խանութները վերջին տարիներին շահութաբերությամբ են աշխատել:

Արգենտինայում որոշ մեկնաբանություններ են շրջանառվում, թե գործարքը կեղծ է, եւ իրականում խանութների ցանցը գնել է Էռնեկյանի ղեկավարած ընկերությունը:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG