Մատչելիության հղումներ

Սիրիայում տանկերը գրոհել են Դեր էլ-Զոր քաղաքը


Իրավապաշտպան խմբերը հաղորդում են, որ կիրակի օրը Սիրիայի կառավարական զորքերի հարձակումների արդյունքում առնվազն 29 մարդ է սպանվել:

Բաշար ալ-Ասադի զորքերը մոտավորապես 200 տանկերով, չորս կողմից գրոհել են երկրի արեւելքում գտնվող Դեր էլ-Զոր քաղաքը: Իրավապաշտպանների պնդմամբ, Դեր էլ-Զորում առնվազն 20 մարդ է սպանվել:

Բռնաճնշումները շարունակվում են նաեւ մյուս շրջաններում: Հոմս քաղաքին մոտ գտնվող ալ-Հուլա բնակավայրում այսօր 9 մարդ է սպանվել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շարունակում է զորքով ճնշել հակակառավարական ակցիաները՝ անտեսելով միջազգային հանրության պահանջները: Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Բաշար ալ-Ասադին կոչ էր արել վերջ տալ սեփական ժողովրդի դեմ ուժի գործադրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG