Մատչելիության հղումներ

Վարչապետը 100 մասիսցիների ՀՀԿ-ի անդամատոմսեր հանձնեց


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մասիսի ձկան արտադրությամբ` թառաբուծությամբ զբաղվող «Ակվատեխավտոմատիկա» ընկերություն, որտեղ Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) միջոցներով ներդրվել է 200 միլիոն դրամ:

Վարչապետը եղել է նաեւ Մասիսի թիվ երկու մանկապարտեզում` ծանոթացել վերջինիս պայմաններին, առկա խնդիրներին: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն այցելել է Այնթափ գյուղ:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը շուրջ 100 մասիսցիների հանձնել է կուսակցության անդամատոմսեր:

Շնորհավորելով ՀՀԿ-ի նորընծա անդամներին` կառավարության ղեկավարը նշել է. - «Դառնալով Հանրապետական կուսակցության անդամ` դուք մեզ հետ միասին համախմբվելով Հանրապետության նախագահի շուրջ, պատասխանատվություն եք կրելու մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Կարեւոր է, որ մեր երկրի համար այս դժվար պահին, որն հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, համարձակ որոշում եք կայացրել` մեզ հետ միասին անցնելու բարդ ճանապարհ: Դա նշանակում է, որ ձեր որոշումը գիտակցված է, դուք մեծ ակնկալիքներ ունեք Հանրապետական կուսակցությունից, քանի որ հենց Հանրապետական կուսակցությունն է ի վիճակի շտկել ներկայի դժվար իրավիճակը եւ լուծումներ տալ այն բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք բարձրացում է մեր ժողովուրդը եւ որոնք մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին իրականացնել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG