Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարան. Յուլիա Տիմոշենկոյի կալանավորումը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշում է


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակել Կիեւում դատարանի կայացրած որոշումը` երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության վերաբերյալ:

Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ 2009-թվականին Ռուսաստանի հետ գազի առաքման գործարքներ կնքելու մեջ։

Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայում 2004-ի նարնջագույն հեղափոխության առաջնորդներից էր, ով անցած տարվա նախագահական ընտրություններում պարտվեց մրցակից Վիկտոր Յանուկովիչին։ Իր դեմ հարուցված քրեական գործը Տիմոշենկոն որակում է քաղաքական հաշվեհարդար։

Տիմոշենկոյի գլխավորած ընդդիմադիր «Բատիկիվշինա» կուսակցության ակտիվիստները հայտարարել են անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG