Մատչելիության հղումներ

Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է վճռական քայլեր ձեռնարկել բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարում


Չինաստանը հայտարարել է, որ որպես ԱՄՆ-ի խոշորագույն պարտատեր, «լիակատար իրավունք ունի» պահանջել, որպեսզի Միացյալ Նահանգները վճռական քայլեր ձեռնարկի պետական բյուջեի դեֆիցիտի հետագա աճը կանխելու ուղղությամբ:

Չինաստանի «Սինխուա» գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից խուսափելու համար հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի ամերիկյան դոլարը դադարի լինել միակ համաշխարհային պահուստային տարադրամը:

Չինաստանը այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Standart&Poor's վարկանիշային գործակալությունը որոշել է նվազեցնել ԱՄՆ-ի պարտքի վարկանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG