Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զրկվել է S&P գործակալության AAA վարկանիշից


Ամենահեղինակավոր վարկանիշային գործակալություններից մեկը` Standard & Poor's (S&P), այսօր պատմության մեջ առաջին անգամ նվազեցրել է Միացյալ Նահանգներին տրված առավելագույն` AAA վարկանիշը:

S&P ԱՄՆ-ի վարկային հեղինակությունը նվազեցրել է մեկ կետով` այն հասցնելով AA+ ցուցանիշի, մինչ աշխարհի խոշորագույն տնտեսությունը շարունակում է պայքարել բյուջեի դեֆիցիտի դեմ:

Մյուս երկու հեղինակավոր վարկանիշային գործակալությունները` Moody's-ը եւ Fitch-ը, հայտարարել են, որ առայժմ մտադիր չեն ԱՄՆ-ի վարկանիշը նվազեցնել եւ Վաշինգտոնի պետական պարտատոմսերը շարունակում են ոչ ռիսկային գնահատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG