Մատչելիության հղումներ

Տրայան Հրիստեան` Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության նոր ղեկավար


Հայաստանում Եվրամիության պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել ռումինացի դիվանագետ Տրայան Հրիստեան:

Պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` Հրիստեան 41 տարեկան է, նախկինում եղել է Ուկրաինայում Ռումինիայի դեսպանը, ներկայումս Ռումինիայի արտգործնախարարության կանխատեսումների եւ պլանավորման դիրեկտորատի ղեկավարն է:

Դիվանագետը Հայաստան է ժամանելու այս տարի ավելի ուշ` երկրի իշխանությունների կողմից ագրեման (համաձայնություն) ստանալուց եւ պաշտոնը ստանձնելու ժամկետի պաշտոնական հաստատումից հետո:

Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնում Հրիստեան փոխարինելու է Ռաուլ դե Լուցենբերգերին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում եւ այլ պաշտոն է ստանձնելու Եվրամիության վարչակազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG