Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում նշանակվեց զինված ուժերի նոր ղեկավարությունը


Թուրքիայում այսօր նշանակվել են զինված ուժերի նոր ղեկավարները, որոնք կփոխարինեն կառավարության հետ հակասությունների պատճառով անցած շաբաթ հրաժարական ներկայացրած չորս գեներալներին:

Երկրի նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է Բարձրագույն ռազմական խորհրդի քառօրյա նիստի արդյունքում կատարված նշանակումները:

Ըստ այդմ, նախկինում կիսառազմականացված ժանդարմերիայի ղեկավար գեներալ Նեջդեթ Օզելը կգլխավորի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նշանակվել են նաեւ ցամաքային ուժերի, նավատորմի եւ ռազմական օդուժի նոր հրամանատարներ:

Թուրքիայի բանակի նախկին ղեկավարության հրաժարականները կապված են բարձրաստիճան գեներալների ու սպաների ձերբակալության հետ` հակակառավարական գործունեության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG