Մատչելիության հղումներ

ՊՆ. Հուլիսին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հուլիսի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

ՀՀ սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք:

ԼՂ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 850 անգամ:


«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում», - ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG