Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային ծննդյան օրվա կապակցությամբ


Բարաք Օբամայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.

Բարաք Օբամայի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն եւ ամենայն հաջողություններ:

Բարձր գնահատելով Ձեր ջանքերը մեր երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության եւ բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբեւէ ամուր են:

Մեր ժողովուրդների միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները եւ պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման եւ ամրապնդման զգալի ներուժ: Մենք վճռական ենք խորացնելու եւ ավելի ամրապնդելու մեր երկրների միջեւ համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անսպառ ուժ եւ կորով: Համոզված եմ, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու Ձեր դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»:

Միացյալ Նահանգների նախագահը օգոստոսի 4-ին դառնում է 50 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG