Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց բռնությունները Սիրիայում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, ինչպես նաեւ մեղադրել երկրի նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի ռեժիմին` մարդու իրավունքների ոտնահարման համար:

Անվտանգության խորհրդի հայտարարությունը հավանության են արժանացրել խորհրդի բոլոր 15 անդամները:

Հաղորդվում է, որ Լիբանանը անհամաձայնություն է հայտնել` կապված փաստաթղթի հետ, սակայն չի խոչընդոտել դրա ընդունմանը:

Սիրիայում այս տարվա մարտին սկիզբ առած բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի գործադրման հետեւանքով, ըստ իրավապաշտպանների տվյալների, արդեն շուրջ 1700 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG