Մատչելիության հղումներ

Քըլըջ. «Թուրքիան միշտ սատարելու է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում»


Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիան եղել եւ մնում է Ադրբեջանի հետ: Այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:

Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը արտահայտել է իր հստակ դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ` ասելով, թե «ղարաբաղյան հիմնախնդիրը նույնքան արյունահոսող վերք է Թուրքիայի համար, որքան` Ադրբեջանի»:

«Թուրքիան պահանջում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատում, դա ոչ միայն մեր, այլեւ ամբողջ միջազգային հանրության պահանջն է», - հայտարարել է թուրք դիվանագետը:

1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` Քըլըջը ասել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է «ադրբեջանական հողերի օկուպացման» պատճառով, եւ քանի դեռ չեն վերացվել Թուրքիային այդ քայլին մղած պատճառները, սահմանները չեն բացվելու:

«Ադրբեջանը միշտ կարող է հենվել Թուրքիայի վրա», - հավաստիացրել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG