Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերսկսվել է Սերգեյ Մագնիտսկու դեմ գործի քննությունը


Ռուսաստանցի իրավապահները այսօր վերսկսել են իրավաբան Սերգեյ Մագնիտսկու դեմ քրեական գործի քննությունը` որպես հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած վճիռը, որը թույլ է տալիս շարունակել քննությունը արդեն մահացած կասկածյալների դեմ գործերով:

Hermitage Capital Management ընկերության 37-ամյա իրավաբան Մագնիտսկին, ով 2008 թվականին ձերբակալվել էր հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով, մեկ տարի անց մահացավ կալանավայրում, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ սրտի անբավարարությունից:

Իրավապաշտպաններն ու միջազգային հանրությունը, մինչդեռ, նրա մահվան համար մեղադրում են ուժայիններին, կալանավայրի ղեկավարությանն ու բժիշկներին:

Մագնիտսկին ժամանակին հրապարակավ մեղադրել էր իրավապահ մարմինների պաշտոնյաներին կոռումպացված լինելու մեջ, ուստի իրավապաշտպանները չեն բացառում, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող է վրեժ լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG