Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստան այցելելու հրավեր է ստացել


ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ օգնական, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ - Հայաստան համագործակցության զարգացումը, որի նպատակն է առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ Հայաստանի ու Դաշինքի միջեւ համագործակցության վերաբերյալ եւ բարձրացնել հանրային իրազեկումը` Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության ոլորտների բարեփոխումներին աջակցելու, նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններում հայ խաղաղապահների ծառայությունը լուսաբանելու նպատակով:

Նշվել է, որ այդ գործընթացին նպաստում են 2007 թվականից Հայաստանում մեկնարկած ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները եւ արդեն չորս տարի Երեւանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

Հայաստանի առաքելության ղեկավարը հրավիրել է Գրաբար-Կիտարովիչին այս տարվա աշնանը այցելել Հայաստան` «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական տարեկան միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG