Մատչելիության հղումներ

logo-print

Վարդավառը մեղմեց երեւանյան տապը


Վարդավառը Հայաստանում նշում են մեծ շուքով։ Այն հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այս տարի Վարդավառը, որը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, նշվեց հուլիսի 31-ին: Տոնը շարժական է, եւ եկեղեցին այն նշում է Զատկից 98 օր հետո:

Վարդավառը Երեւանում նշում էին գրեթե բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Զվարճանքին միացել էին նաեւ օտարերկրացիները:
Երեւանի կենտրոնի բոլոր ցայտաղբյուրների եւ լողավազանների մոտ հավաքվել էին երիտասարդներն ու պատանիները, ովքեր ջրում էին առանց բացառության բոլոր անցորդներին: «Ով պատահում է` ջրում ենք, բայց` ոչ առաջինը. մենք պատասխան ենք տալիս, ով մեզ ջրում է, մենք էլ իրեն ենք ջրում», - ասում էին նրանք:

Վարդավառի օրը տանից դուրս եկած համարձակները պետք է գիտակցեն, որ եթե իրենք չեն ջրում, ապա կջրեն իրենց: Սա միակ օրն է, երբ ջրվելիս պետք չէ վիրավորվել, վիճել կամ նեղսրտել: «Հաճելի է ջրվելը, բայց երբ չափն անցնում են, անհամանում է», - հավաստիացրեց փողոցի անցորդներից մեկը:

Երեւանի նույնիսկ ոչ բանուկ փողոցներում կհանդիպեիր ջրով լի դույլեր ունեցող երիտասարդների, որոնց կողքով ոչ ոք եւ ոչինչ չոր չէր կարող անցնել, նույնիսկ «Մաքսլիբերթի»-ի ձայնագրիչն ու տեսախցիկը:
XS
SM
MD
LG