Մատչելիության հղումներ

Օբաման հայտարարում է երկու կուսակցությունների միջեւ համաձայնության մասին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 15-ը հուլիսի, 2011թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 15-ը հուլիսի, 2011թ.
Մի քանի ժամ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Կոնգրեսում դեմոկրատները եւ հանրապետականները կարողացել են համաձայնության գալ, որը կկանխի ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին դեֆոլտը:

Օբաման իր հայտարարությունը արել է Վաշինգտոնում, երբ Ասիայում ֆոնդային բորսաները սկսել էին բացվել:

Ըստ Միացյալ Նահանգների նախագահի` համաձայնությունը հնարավորություն կտա երկրի պետական պարտքի թույլատրելի առաստաղը, որը ներկայումս 14.3 տրիլիոն դոլար է, բարձրացնել 2.4 տրիլիոնով, ինչը ԱՄՆ-ին թույլ կտա խուսափել դեֆոլտից:

Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին երկու կուսակցությունների կողմից համաձայնեցված տարբերակը քվեարկությամբ կանցնի Կոնգրեսի զույգ պալատներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG