Մատչելիության հղումներ

Սերբիան Կոսովոյին դիմել է խաղաղության ուղերձով


Սերբիայի խորհրդարանը տասը ժամ տեւած թեժ քննարկումների արդյունքում այսօր ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել` խաղաղ ճանապարհով կարգավորել Կոսովոյում վերջին ժամանակաշրջանում սրված ազգամիջյան իրավիճակը։

Կոսովոն երեք տարի առաջ միակողմանի որոշմամբ Սերբիայից անկախություն է հռչակել։

Մի քանի օր առաջ Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային տարածքներում տեղի են ունեցել բախումներ, ավերվել են Սերբիայի հետ սահմանի մոտակայքում տեղակայված անցակետերը, որոնք ստիպված հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի խաղաղապահները։

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, թե ինքը միանշանակ բացառում է սերբերի փոքրամասնության պաշտպանության նպատակով ուժի կիրառումը Կոսովոյում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG