Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մեկնեց կարճատեւ արձակուրդ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:

Օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստան` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG