Մատչելիության հղումներ

Անդերս Բրեյվիկը մտադիր էր եւս մի քանի հարձակում իրականացնել


Հուլիսի 22-ին Նորվեգիայում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնած աջ ծայրահեղական Անդերս Բրեյվիկը, ինչպես այսօր հայտնել է երկրի ոստիկանությանը, հայտարարել է, որ ծրագրում էր իրականացնել մի շարք այլ հարձակումներ եւս:

Ոստիկանությունը Բրեյվիկին հարցաքննել էր երեկ: Հարցաքննությունը տեւել է շուրջ 10 ժամ:

Ոստիկանությունը նաեւ հերքել է լրատվամիջոցներում հայտնված լուրերը, թե հարձակումների պոտենցիալ թիրախների թվում էին Թագավորական պալատը եւ իշխող Լեյբորիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում հուլիսի 22-ին իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 77-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG