Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիկտոր Յանուկովիչին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:

«Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի եւ Դոնեցկի մարզի Մակեեւկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը», - ասված է հեռագրում: - «Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ անկեղծ ցավակցություն հղում Ձեզ եւ Ուկրաինայի ժողովրդին:
Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG