Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստանում գյուղտեխնիկայի, բեռնատարների հավաքման, սպասարկման կենտրոնի հիմնադրման հնարավորությունները


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» եւ «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչեւ 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման նպատակով:

«Volvo Group»-ն աշխարհի առաջատար ընկերություններից է կոմերցիոն տրանսպորտի լուծումների, իսկ «Bernard Krone GmbH»-ն` կիսակցորդների եւ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG