Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին ԵՄ-ի երկրներն են»


Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին եւ ամփոփել արդյունքները:

«Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարեւոր է եւ իմաստավորված: Մենք կարող ենք նաեւ հայ - լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա», - ասել է Բրոնիսլավ Կոմորովսկին:

Սերժ Սարգսյանը ասել է, մասնավորապես, որ Հայաստանը իրոք ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, եւ այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարեւոր է:

Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Երեւան էր ժամանել հուլիսի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG