Մատչելիության հղումներ

Նորվեգիայի ոստիկանությունը դադարեցրել է որոնողական աշխատանքները Ուտոյա կղզում


Նորվեգիայի ոստիկանությունը դադարեցրել է որոնողական աշխատանքները Ուտոյա կղզում, որտեղ անցած ուրբաթ օրը հակաիսլամական ծայրահեղական Անդերս Բրեյվիկը հրազենով 68 մարդ է սպանել։

Զոհերի մեծ մասը իշխող լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներ են։
Ուտոյայում սպանվել են նաեւ օտարերկրացիներ, այդ թվում` մի ջահել կին Վրաստանից։

Կղզում մարդկանց գնդակահարելուց առաջ Բրեյվիկը մայրաքաղաք Օսլոյում ականված մեքենա է պայթեցրել, ինչի հետեւանքով զոհվել է եւս 8 մարդ։

Ենթադրվում է, որ ծայրահեղականի դատավարությունը կսկսվի հաջորդ տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG