Մատչելիության հղումներ

Աշխարհի չեմպիոնները վերադարձան Երեւան


«Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններին դիմավորեց Սերժ Սարգսյանը, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
«Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններին դիմավորեց Սերժ Սարգսյանը, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում հաղթանակ տարած Հայաստանի հավաքականը չորեքշաբթի ուշ երեկոյան վերադարձավ Երեւան:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին եւ Հայաստանի թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Հայաստանի նախագահ, երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ շնորհավորեց փայլուն հաղթանակի կապակցությամբ:

Այնուհետեւ աշխարհի չեմպիոնները ժամանեցին Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ նրանց պատվին մեծ համերգ-տոնախմբություն էր կազմակերպվել:

«Կարող եմ ասել, որ այս տարվա մրցաշարը ամենաուժեղն էր պատմության մեջ: Աշխարհի առաջին 10 թիմերից 9-ը մասնակցում էին, եւ մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ձեզ էլ ուրախացնել եւ հասնել այդ բաղձալի նպատակին», - դիմելով Ազատության հրապարակում հավաքված բազմությանը` ասաց Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը:

Առաջնության ընթացքում Հայաստանը հաղթել է Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հունգարիայի հավաքականներին, եւ ոչ ոքի է խաղացել Ուկրաինայի, Ռուսատանի, ԱՄՆ—ի եւ Ադրբեջանի հավաքականների հետ:
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG