Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ


Միացյալ Նահանգների վիզաների համար դիմումներ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը, արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների վիզաների համար դիմումներ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը, արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ:

Մասնավորապես, Պետդեպարտամենտը որոշել է արգելել այն անձանց մուտքը Միացյալ Նահանգների տարածք, որոնք առնչություն ունեն ռուսաստանցի հայտնի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը կալանավայրում:

Hermitage Capital Management ընկերության 37-ամյա իրավաբան Մագնիտսկին, ով 2008 թվականին ձերբակալվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով, մեկ տարի անց մահացավ կալանավայրում, ըստ դատաբժշկական փորձաքննության
Սերգեյ Մագնիտսկի

եզրակացության՝ սրտի անբավարարությունից: Իրավապաշտպաններն ու միջազգային հանրությունը, մինչդեռ, Մագնիտսկու մահվան մեջ մեղադրում են ուժայիններին, կալանավայրի ղեկավարությանն ու բժիշկներին:

Ռուսաստանցի իրավապաշտպանները պնդում են, որ մահից առաջ Սերգեյ Մագնիտսկին դաժան ծեծի էր ենթարկվել: Բացի այդ, բանտում նա բազմիցս բժշկական օգնություն էր խնդրել, որը, սակայն մերժվել էր:

Կասկածի տակ է առնվում նաեւ Մագնիտսկուն առաջադրված մեղադրանքների արժանահավատությունը, քանի որ գործում ներգրավված դատախազներից ոմանց իրավաբանը ժամանակին հրապարակավ մեղադրել էր կոռումպացված լինելու մեջ, ուստի իրավապաշտպանները չեն բացառում, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարող էր վրեժ լինել:

Չնայած Սերգեյ Մագնիտսկու մահվան հանգամանքներն ուսումնասիրելու՝ պաշտոնական Մոսկվայի հավաստիացումներին, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կարծում են, որ գործով լիարժեք քննություն չի իրականացվում, եւ բոլոր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Չեն հրապարակվում գործին առնչվող այն անձանց անունները, ում նկատմամբ Պետդեպարտամենտը որոշել է ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման արգելք սահմանել: The Washington Post-ի փոխանցմամբ` խոսքը շուրջ 6 տասնյակ պաշտոնյաների մասին է: Նախնական տեղեկատվության համաձայն` նրանց թվում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, դատախազներ, հարկային տեսուչներ, կալանավայրի հսկիչներ եւ բժիշկներ։ Քննարկվում են նաեւ այդ անձանց բանկային ակտիվները սառեցնելու ծրագրերը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի որոշմանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսաստանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելը կվտանգի ԱՄՆ- Ռուսաստան համագործակցությունը:

Ամերիկյան կողմն էլ շեշտում է, որ եթե ներկայումս երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրվում, դա չի նշանակում, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է հանդուրժել Ռուսաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG