Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը հուլիսի 27-ին կժամանի Հայաստան


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահներ Սարգսյանի եւ Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:

Այս այցը կարեւորվում է հատկապես այն պատճառով, որ հուլիսի սկզբին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ Լեհաստանը ստանձնել է ԵՄ-ի նախագահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG