Մատչելիության հղումներ

Հայաստանցի զբոսաշրջիկների միկրոավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել. զոհեր չկան


Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը: Զոհեր չկան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, միկրոավտոբուսում 11 մարդ է եղել, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութայիսիի հիվանդանոց: Վիրավորներից երկուսը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայաստանցի զբոսաշրջիկներին Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մեկ այլ` բեռնատար միկրոավտոբուսի:

Պատահարի կապակցությամբ վրաց իրավապահները քննություն են իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG