Մատչելիության հղումներ

Օբաման օրենսդիրներին փոխհամաձայնության կոչ է անում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին փոխհամաձայնության գալ բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցում, ինչը հնարավորություն կտա խուսափել դեֆոլտից:

Ժամեր առաջ Սպիտակ տնից` ուղիղ եթերում ունեցած ելույթի ժամանակ Օբաման նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներին մեկ շաբաթ է մնում` խուսափելու համար հնարավոր դեֆոլտից, որը լրջորեն կհարվածի ամերիկյան տնտեսությանը եւ վնաս կհասցնի աշխարհում ԱՄՆ-ի դիրքերին:

Իր ելույթում Բարաք Օբաման հանրապետական օրենսդիրներին մեղադրել է համաձայնության չգալու մեջ:

Օբաման եւ Դեմոկրատական կուսակցությունը պնդում են, որ հարկավոր է ավելացնել հարկերը, մինչդեռ հանրապետականները դեմ են դրան` փոխարենը առաջարկելով կրճատել պետության ծախսերը սոցիալական ապահովության ոլորտում:

ԱՄՆ-ի նախագահի ելույթից հետո հեռուստատեսային ելութ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյնըրը, ով ասել է, թե պետք է կանխել դեֆոլտը, սակայն ինքը չի հավատում, որ ամերիկացիները կողմ կլինեն հարկերի ավելացմանը` առանց պետական ծախսերը կրճատելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG