Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի Ալավերդու քաղաքապետը


Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Նշանակման մասին կհայտարարվի կառավարության առաջիկա նիստում:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, մարզպետին նշանակում է կառավարությունը, եւ այդ որոշումը վավերացնում է երկրի նախագահը:

Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետի պաշտոնում է 2005 թվականից: Քաղաքապետ է ընտրվել որպես անկուսակցական եւ ընտրվելուց հետո անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը: Այժմ կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավարն է:

Լոռու մարզպետի պաշտոնը, հիշեցնենք, կոալիցիոն հուշագրով վերապահված է Հանրապետական կուսակցությանը:

Հիշեցնենք նաեւ, Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանի հրաժարականը կառավարությունն ընդունել էր հուլիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG