Մատչելիության հղումներ

Տուժողները ցուցմունք են տալիս Սերոբ Տեր-Պողոսյանի գործի շրջանակներում


Սերոբ Տեր-Պողոսյան
Սերոբ Տեր-Պողոսյան
Մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական երրորդ նիստի ժամանակ երեքշաբթի օրը մեկ տուժող հարցաքննվեց:

Հայաստանի գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող կողմ հանդիսացող Արամ Ամիրզադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատական յուրաքանչյուր նիստին դատակոչվում են բոլոր 10 տուժողները, որոնց մեջ կան նաեւ անչափահասներ, որոնք սակայն, դեռ ոչ մի անգամ դատարան չեն ներկայացել:

«Երբ որ նրանք կլինեն, այդ ժամանակ մենք արդեն կոնկրետ կխոսենք, հիմա [հարցաքննվող] անձը 19 տարեկան է եւ ծառայում է բանակում», - ասաց Ամիրզադյանը:

Ամիրզադյանը նշեց, որ այսօր դատարանի դահլիճում հարցաքննության ժամանակ տուժողը չի հակասել նախաքննության ժամանակ իր ասածներին:

«Ըստ էության, տուժողը տալիս է նույնաբովանդակ ցուցմունքներ, ընդ որում հարցադրումներից հետո ավելի մանրամասն ցուցմունքներ` հօգուտ մեղադրող կողմի: Այսինքն, նա որոշ մերկացնող ցուցմունքներ է տալիս ամբաստանյալի վերաբերյալ», - ասաց Ամիրզադյանը:

Նրա խոսքով` տուժողները նույն անձիք են, ովքեր պատկերված են եղել դատաքննության ժամանակ որպես ապացույց բերված տեսանյութերում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է սպասվում այն մարդկանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութերը, Ամիրզադյանը պատասխանեց. - «Տեսանկարահանումները կատարվել են այն տեսախցիկով, որը Սերոբ Տեր-Պողոսյանն է տեղադրել համապատասխան հարմարեցված տեղերում կամ հենց նույն այդ մասնակիցներից մեկը, որոնք ընդգրկված են քրեական գործում տարբեր կարգավիճակներով», - ասաց մեղադրող կողմի ներկայացուցիչը:

Դատական երեք նիստերի ժամանակ հարցաքննվել է երկու տուժող: Դատական առաջին նիստը հետաձգվեց Տեր-Պողոսյանի փաստաբանների` գործի նյութերին ծանոթանալու պատճառով:

Սերոբ Տեր-Պողոսյանի երկու դատապաշտպաններից դատական նիստին այսօր եկել էր միայն Գիվի Հովհաննիսյանը, ով չցանկացավ լրագրողների հետ խոսել` պատճառաբանելով, որ դատական նիստը փակ է:

Ախթալայի «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Մեղադրանքի ապացուցման դեպքում ամերիկահայ 69-ամյա գործարարին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը` հուլիսի 26-ին:
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG