Մատչելիության հղումներ

Ստամբուլի դատարանը այսօր Հրանտ Դինքի սպանություն գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:

«Ակոս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր խմբագրատան դիմաց 2007 թվականի ձմռանը:

Կյանքի օրոք Հրանտ Դինքը մշտապես թուրք ազգայնականների քննադատության թիրախում էր եւ քանիցս հետապնդվել էր Թուրքիայի դատական մարմինների կողմից` Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար:

2007-ին նրա սպանությունը հարուցել էր Թուրքիայի առաջադեմ հանրության ցասումը, նրա հուղարկավորությանը մասնակցեց մոտ 100 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG