Մատչելիության հղումներ

«Մանկատան երեխաներն ունեն սիրո պակաս»


«Երեխաներն ունեն քնքշանքի, սիրո, ուշադրության պակաս: Միակ բանը, որից նրանք երբեք չեն հագենում», - ասում է «Մարի Իզմիրյան» մանկատան բժշկուհի Ռուզաննա Խաչատրյանը:

Մանկատանն ապրում են 1-13 տարեկան 100 երեխաներ՝ 49 աղջիկ եւ 51տղա: Երեխաները հաճախում են ինչպես հանրակրթական, այդպես էլ օժանդակ դպրոցներ: Մանկատան երեխաների 70%-ը հատուկ կարիքներով երեխաներ են, որոնք դպրոցում ներառական ծրագրով սովորելու կարիք ունեն: Ոմանք սովորում են հենց մանկատանը:

«Լավ սովորող երեխաներ շատ ունենք: Այս տարի, իդեպ, 12 տարեկան Լիլիթ Ղազարյանը դպրոցում պարգեւատրվել է որպես լավագույն աշակերտուհի, վկայագիրն էլ նախարարը իր ձեռքով տվեց նրան», - ասում է մանկատան մանկավարժ Լիանա Մանվելյանը:

Մանկատանը կան նաեւ դժվար հարմարվող երեխաներ:

«Մի տղա նույնիսկ փախչելու փորձ էր արել: Մայրը ընդհանրապես կապ չունի երեխայի հետ: Հայրը կապը պահպանում է հեռախոսազանգերի միջոցով: Միակ մարդը, որ իրեն այցելում էր, հորաքույրն էր, նա էլ մեկնելու էր Ռուսաստան», - պատմեց Մանվելյանը:

Բայց երեխաներն ունեն սիրած դաստիարակներ, ում հետ կիսվում են, պատմում են իրենց ցանկությունների ու հուզող հարցերի մասին:

Մանկատանը գործում են երեխաների անհատական զարգացման ծրագրեր: Յուրաքանչյուրի հետ աշխատում են հոգեբան, լոգոպետ, արատաբան եւ այլ մասնագետներ: Նրանց համար նաեւ իրականացվում են կրթական ծրագրեր տարբեր կառույցների կողմից:

«Մոտ 120 երիտասարդներ փորձում են օգտակար աշխատանքներ անել կրթության միջոցով: Քանի որ մենք այլ ռեսուրսներ չունենք, միայն մարդկային ռեսուրսն ունենք, ուզում ենք այդ կերպ օգտակար լինել այդ խոցելի խմբի երեխաներին», - ասում է «Ապագան բաց է» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մովսիսյանը:


please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG