Մատչելիության հղումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կփոխհատուցի վթարի հասցրած վնասը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անցած շաբաթ տեղի ունեցած վթարից հետո սեփական միջոցներով սկսել է նորոգել Արարատ գյուղի բնակիչների կենցաղային տեխնիկան:

Ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Նատալյա Սարջանյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ չնորոգվող սարքավորումների տերերին դրամական փոխհատուցում կտրվի:

Փոխհատուցման չափը դեռ որոշված չէ: «Կհաշվարկենք: Ում մոտ ինչը կվերանորոգվի` կվերանորոգվի: Ինչը` ոչ, արդեն հստակ հաշվարկները կունենանք», - ասաց Սարջանյանը:

Արարատի մարզի Արարատ գյուղի 17 ընտանիքների կենցաղային տեխնիկան խափանվել էր ուժեղ քամուց ու կայծակից տեղի ունեցած գերլարման հետեւանքով:

Գյուղում սա առաջին դեպքն է, երբ էլեկտրամատակարարման պատճառով բաժանորդները համատարած վնաս են կրում: Տուժել է գյուղի թաղամասերից մեկը: Գյուղի հսկիչ Արկադի Ավագյանի տվյալներով, արարատցիներին պատճառված վնասը հասնում է 25.000 դոլարի:

Մինչ հսկիչը պնդում է, թե վթարի պատճառը բնական աղետն էր, գյուղացիները հակադարձում են, թե այդ օրն ուժեղ քամի չի եղել, իսկ վթարի պատճառը ֆիզիկապես ու բարոյապես մաշված էլեկտրամատակարարման սարքավորումներն են:

Վթարի հետեւանքով գյուղի 17 ընտանիքների կենցաղային տեխնիկան` հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, համակարգիչ, ջրամատակարարման համակարգի պոմպեր եւ այլն, այլեւս պիտանի չեն: Վնաս կրած արարատցիները Վեդիում գտնվող էլցանց են գնացել ու արձանագրել վնասված սարքավորումները:

Արարատի, ինչպես նաեւ մերձակա բնակավայրերի էլեկտրամատակարարման սարքավորումներն ավելի քան 60 տարեկան են: Հայաստանի էլեկտրական ցանցերը 2002 թվականից սկսել է ներդրումներ անել ցանցերում` բարելավել ու վերազինել տեխնիկական հնարավորությունները: Մինչեւ 2011 թվականը ներդրումների ծավալներն անցել են 100 միլիարդ դրամը:

Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նատալյա Սարջանյանն ասաց, որ տարվա կտրվածքով, ընկերությունը փոխհատուցման պահանջով 1000 դիմում է ստանում, որորց 90 տոկոսը բավարարվում է:
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG