Մատչելիության հղումներ

Ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն ԵՊՀ-ում


Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը
Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) համագործակցությունը Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ երկուշաբթի օրը ամրապնդվեց երկկողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի առաջարկով ԵՊՀ-ում բացվեց ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն:

Նորաբաց կենտրոն-ամբիոնում մեկ կիսամյակի ընթացքում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորն արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության եւ գրականության վերաբերյալ: Համաձայնագիրն ուժի մեջ կլինի չորս տարի:

Հյաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրայի խոսքով` այս փոխգործակցության արդյունքում հնարավոր է ստեղծել ուսումնական նոր մեխանիզմներ:

Հրավիրված պրոֆեսորը Հայաստանում կլինի սեպտեմբերին: Կենտրոնում կդասախոսեն նաեւ ԵՊՀ-ի հնդկագիտության դասախոսներից մեկն ու 1 ասպիրանտ: Առաջիկայում կենտրոնը նախատեսված է մինչեւ 10 ուսանողի համար, սակայն սահմանափակումներ չեն դրվի լեզուն ուսումնասիրելու ցանկություն ունեցող այլ ուսանողների համար:

Սիմոնյանն ասաց, որ այս տարվա աշնանը դեսպանատան եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի աջակցությամբ ԵՊՀ-ում կբացվի նաեւ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն»: Ստեղծման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, ինչի շնորհիվ նախատեսվում է ամրապնդել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում:

Նախորդ տարի Հնդկաստանում վերապատրաստված 8 դասախոսներ Հայաստանում անցկացրել են դասընթացներ 60 տեղացի մասնագետների համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG