Մատչելիության հղումներ

Լատվիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն


Լատվիա -- Նախագահ Վալդիս Զալտերսը հայտարարում է Սեյմի լուծարման գործընթաց սկսելու մասին, Ռիգա, 28-ը մայիսի, 2011թ.

Լատվիա -- Նախագահ Վալդիս Զալտերսը հայտարարում է Սեյմի լուծարման գործընթաց սկսելու մասին, Ռիգա, 28-ը մայիսի, 2011թ.

Լատվիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է շաբաթ օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն քվեարկության մասնակիցների 94 տոկոսը արտահայտվել է երկրի խորհրդարանի` Սեյմի լուծարման օգտին:

Խորհրդարանը ցրելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Լատվիայի արդեն նախկին նախագահ Վալդիս Զատլերսը` այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել էր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը դիմումը` թույլատրել խուզարկություն կատարել պատգամավոր ու խոշոր գործարար Այնըրս Շլեսերսի տանը: Լատվիայի նախագահը այս մերժումը խայտառակություն էր համարել եւ մայիսի 28-ին հայտարարել էր Սեյմը ցրելու գործընթաց սկսելու մասին:

Հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո, ելույթ ունենալով Լատվիայի հեռուստատեսությամբ, երկրի նախկին նախագահն ասել է. - «Լատվիայի քաղաքացիները այսօր որոշեցին երկրի ճակատագիրը` կողմ քվեարկելով Սեյմի լուծարմանը: Մեր քաղաքական մտածելակերպ ում դա առաջընթաց քայլ է»:

Լատվիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն երկամսյա ժամկետում` մինչեւ սեպտեմբերի վերջը:
XS
SM
MD
LG