Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի կրճատման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հերթական փորձը տապալվել է


ԱՄՆ-ի կոնգրեսականներին կրկին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել բյուջեի դեֆիցիտի կրճատման վերաբերյալ, ինչը երկրի ներքին պարտքի սահմանային շեմը բարձրացնելու վերաբերյալ պայմանավորվածության հասնելու հիմնական նախապայմանն է:

Ավելի վաղ կոնգրեսականները հույս էին հայտնել, որ մինչեւ կիրակի հնարավոր կլինի լուծել այս հարցը:

Նախագահ Օբաման եւ Դեմոկրատական կուսակցությունը պնդում են, որ հարկավոր է բարձրացնել հարկերը, մինչդեռ Հանրապետականները դեմ են հարկերի ավելացմանը` փոխարենն առաջարկելով կրճատել պետության ծախսերը սոցիալական ապահովության ոլորտում:

ԱՄՆ–ի պետական պարտքն արդեն անցել է 14 տրիլիոն դոլարից՝ գերազանցելով օրենքով արձանագրված թույլատրելի սահմանային շեմը։ Եթե մինչեւ օգոստոսի 2-ը Կոնգրեսը օրենք չընդունի այդ շեմը բարձրացնելու մասին, ԱՄՆ–ը տեխնիկական դեֆոլտ կհայտարարի, այսինքն՝ կառավարությունը չի կարողանա կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչը, ըստ փորձագետների, ծայրահեղ ծանր հետեւանքներ կարող է թողնել նաեւ համաշխարհային տնտեսության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG