Մատչելիության հղումներ

logo-print

Ղազախստանի նախագահին կարող է փոխարինել նրա փեսան


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խորհրդական Երմուհամեդ Երտիսբաեւը հայտարարել է, որ նախագահը որպես իր պաշտոնի ժառանգորդ տեսնում է իր փեսա Թիմուր Կուլիբաեւին:

Անցած շաբաթ լուրեր էին տարածվել, որ Նազարբաեւը վատառողջ է եւ տեղափոխվել է Համբուրգում գտնվող մի բուժհաստատություն:

Մեկնաբանելով այս լուրերը` Ղազախստանի նախագահի խորհրդականը ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Նազարբաեւը առողջ է եւ մտադիր է պաշտոնավարել մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ: Խորհրդականը հավելել է, որ արտակարգ իրավիճակների եւ պատահարների դեպքում նախագահին փոխարինելու հավանական թեկնածու է հանդիսանում Նազարբաեւի փեսան:

Թիմուր Կուլիբաեւը ներկայումս զբաղեցնում է ազգային բարեգործական հիմնադրամի ղեկավարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG