Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցը


Ադրբեջան -- Գաբալայի ռադիոլոկացիոն կայան

Ադրբեջան -- Գաբալայի ռադիոլոկացիոն կայան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը երեկ սկսել է իր այցը Ադրբեջան: Երեկ Բաքվում Սերդյուկովին ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ռուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման խնդիրը:

Սերդյուկովի հանդիպումները Բաքվում շարունակվում են: Նա Մոսկվա կվերադառնա հուլիսի 26-ին:

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը լրանում է 2012-ին, սակայն Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել Գաբալայից, այլ նույնիսկ Միացյալ Նահանգներին առաջարկում է այն համատեղ շահագործել` որպես Արեւելյան Եվրոպայում տեղադրվելիք ամերիկյան հակարհթիռային համակարգերի այլընտրանք:

Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գաբալայի հարցը քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններում:

Բացի այդ ադրբեջանական եւ ռուսական մամուլը գրել է, որ Կազանում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ նույնպես անդրադարձ է եղել Գաբալայի կայանին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG