Մատչելիության հղումներ

Լատվիայում հանրաքվե է անցկացվում խորհրդարանը լուծարելու հարցով


Լատվիայում այսօր հանրաքվե է անցկացվում երկրի խորհրդարանը ցրելու հարցով:

Քվեարկությունը կատարվում է Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսի նախաձեռնությամբ: Սեյմի պատգամավորներին նա մեղադրում է կոռուպցիան հովանավորելու մեջ:

Հարցումները ցույց են տալիս, որ Լատվիայի բնակչության 80 տոկոսը պաշտպանում է երկրի խորհրդարանը լուծարելու` նախկին նախագահի առաջարկը:

Որոշումն ընդունվելու դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG