Մատչելիության հղումներ

Չնայած վերջին ամիսների բնակլիմայական անբարենպաստ պայմաններին` Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսված բանջարաբոստանային կուլտուրաների բերքահավաքի արդյունքները հուսադրող են:

Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության բաժնի պետ Կարեն Աղաջանյանի խոսքով, բոստանային կուլտուրաների առումով «բերքը շատ լավ է»:

«Այս տարի բերքատվությունը շատ լավ է, առատ բերք է աճեցվել», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աղաջանյանը` շարունակելով. - «Հայաստանի շուկան դեռեւս իր ազդեցությունն ունի մեր շուկայի վրա, մեծ քանակությամբ մրգեր դեռեւս ներկրվում են Հայաստանի Հանրապետությունից: Մեր հանրապետությունում մշակության կուլտուրան այն մակարդակի վրա չէ, որպեսզի կարողանանք այստեղ ապահովել»:

Վերջին տարում Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նպատակային քաղաքականություն է մշակել գնաճը զսպելու նպատակով: Դրան մաս է կազմել ագրոտնտեսություններում որոշակի քանակությամբ տարբեր մշակաբույսերի ցանքը:

Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Առաջին անգամ այս տարի ավելի քան 600 հեկտար գարնանացան ունենք, որից մոտ 400 հազարը եգիպտացորենի դաշտերն են: Փորձարկել եւ ապրանքային արտադրանքի տեսքով արդեն ունենք այնպիսի մշակաբույսեր, ինչպիսին է հնդկաձավարը, ռապսը, սոյան…»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG