Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում կբացվի ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն


Երկուշաբթի օրը նախատեսված է Երեւանի պետհամալսարանում (ԵՊՀ) ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն բացելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Արարողությանը ներկա կլինի Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան:

ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության համաձայն, կենտրոն-ամբիոնը բացվելու է մայր բուհի արեւելագիտության ֆակուլտետում` Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի (Indian Council for Cultural Relations (ICCR) կողմից:

Նորաբաց կենտրոն-ամբիոնում մեկ կիսամյակի ընթացքում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորը արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության եւ գրականության վերաբերյալ:

Համաձայնագիրն ուժի մեջ կլինի չորս տարի` յուրաքանչյուր տարում մեկ կիսամյակ, որի ընթացքում կկազմակերպվի նաեւ հրապարակային դասախոսություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG