Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի բանակում կոռուպցիայի մասին բարձրաձայնած սպան կկանգնի դատարանի առջեւ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե երկրի զինված ուժերի կապիտան Ռամին Գասիմովը, ով YouTube-ում վերջերս տեղադրված տեսանյութում խոսում է բանակում տիրող կոռուպցիայի մասին, կկանգնի դատարանի առաջ, քանի որ դրանով կապիտանը փորձել է կոծկել այն բռնությունները, որ նա իրականացրել է իր ենթակաների նկատմամբ:

YouTube-ի տեսանյութում կապիտան Ռամին Գասիմովը, լեյտենանտ Ասքեր Ասքերովը եւ ենթասպա Շաղլար Ռզաեւը, դիմելով նախագահ Իլհամ Ալիեւին, պատմել են այն մասին, թե ինչպես են իրենք ստիպված եղել իրենց անձնական միջոցներով վերանորոգել կայազորի տարածքում մրրիկից ավերված շինություններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG