Մատչելիության հղումներ

Համաձայնություն` Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ փուլի շուրջ


Եվրամիության ղեկավարները Բրյուսելում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման երկրորդ փուլի իրականացման շուրջ:

Երկրորդ փուլի գումարը կազմում է 109 միլիարդ եվրո: Եվս 50 միլիարդ օգնության համալիր միջոցառումների շրջանակում կտրամադրեն բանկերն ու մասնավոր ներդրողները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ողջունել է համաձայնությունը` ասելով, որ ճգնաժամից հետո առաջին անգամ քաղաքականությունն ու շուկաները միավորվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG