Մատչելիության հղումներ

Կառավարությունը «տեղյակ չի եղել» նախկին մարզպետի ապօրինություններին


ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կառավարությունը տեղյակ չի եղել Արարատի նախկին մարզպետի անօրինականություններին:

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական անփութության մեջ:

«Կառավարությունը այնքան տեղյակ էր բոլոր գործընթացներին, ինչքանով որ ինքը մասնակից է եղել: Վստահաբար ասում եմ, որ կառավարությունը չէր կարող մասնակից լինել գործունեության այն տեսակներին, որոնք հետո պիտի հարցականներ կամ հարցեր առաջացնեին իրավապահ մարմինների մոտ», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Վաչե Տերտերյանը` շարունակելով. - «Եթե այդ հարցերը առաջացել են, ուրեմն կան էպիզոդներ, կան ինչ-որ գործընթացներ, նրբություններ, որոնց կառավարությունը տեղյակ չի եղել, կամ դրանք կառավարության իրավասության շրջանակներում չեն»:

Վարդգես Հովակիմյանը մամուլում անուններ չտալով` իր դեմ հարուցված քրեական գործը որակել էր պատվեր` չկոնկրետացնելով պատվերի հեղինակներին:

Այս կապակցությամբ Տերտերյանը ասաց, թե չի կարող ասել, թե ում է նկատի ունեցել Հովակիմյանը:

Տերտերյանը զերծ մնաց նաեւ Հովակիմյանին մեղսագրվող արարքները գնահատելուց` խորհուրդ տալով սպասել ապացույցների հիմնավորմանը:

Ինչ վերաբերում է Լոռու արդեն նախկին մարզպետի` աշխատանքից ազատման մասին դիմումին, Տերտերյանը նշեց, թե ինքը տեղյակ չէ պատճառներին:
Կառավարությունը «տեղյակ չի եղել» նախկին մարզպետի ապօրինություններին
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG